«Արտաքին գործերի նախարարությանը թվում է, որ իրենք ինքնաբավ հիմնարկ են, ամեն ինչ հասկանում և ճիշտ են անում, բայց…». Արամ Սարգսյան
«Արտաքին գործերի նախարարությանը թվում է, որ իրենք ինքնաբավ հիմնարկ են, ամեն ինչ հասկանում և ճիշտ են անում, բայց երբ Ադրբեջանը ինֆորմացիոն պատերազմում ինչ-որ բաներ է մտցնում, նրանք համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»,- «Հայելի» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսում ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ մենք չկարողացանք ո՛չ Սումգաիթը, ո՛չ Բաքուն, ո՛չ Կիրովաբաթը ամփոփել և Ադրբեջանին ներկայացնել որպես ցեղասպան պետություն, իսկ Ադրեջանն անընդհատ քայլեր է ձեռնարկում Հայաստանի դեմ: «Ռուսաստանի փորձագետները՝ անդրադառնալով Նախիջևանի խնդրին հայտնում են, որ եթե Նախիջևանում ինչ-որ գործողություններ սկսվեն Ռուսաստանը շատ կոշտ կպատասխանի, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն մի խոսք անգամ չի ասել այդ հարցի վերաբերյալ»,-ընդգծեց բանախոսը՝ նշելով, որ ինքը չի հասկանում կառույցի այսպիսի կրավորական գործունեությունը: Քրիստինե Աղաբեկյան
