Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Այսօր հիշում ենք... մեր նախապապերին ու նախատատերին, մեր տատիկներին ու պապիկներին, մեր ծնողներին... և նրանց այն մասնիկները, որոնք ապրում են մեր մեջ։ Մեր այն մասնիկները, որոնք մեզ հիշեցնում են նրանց մասին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը։
«Հայաստանն այս հողի վրա գոյություն ունի որպես այնպիսի խորության սիրտ ու հոգի, որ որքան էլ փոքր թվա քարտեզի վրա, նրա էներգիան տարածվում է սերունդների միջով։ Սա գեղեցկության, լույսի ու հույսի առատություն է... որն ապրում է բնության մեջ, նրա տեսած պատմության մեջ, նույն փոշոտ ճանապարհներով քայլած հոգիներում և այն ակնթարթների շշուկում, որոնք միայն ծառերն են ունակ հիշել։ Հինն ու նորը, մեր աչքերում ու հոգիներում ապրող պատմությունը և այս արագ զարգացող նոր քաղաքը, որը լույս է դառնում «Մերձավոր Արևելքում»։
Մեր վերապրած նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում... Այսօր հիշում ենք։ Ապրիլի 24-ը»,- նշել է նա՝ հրապարակելով նախորդ ամռանը Հայաստան կատարած այցի լուսանկարները։
NEWS.am STYLE
