Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է «AS»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր թիմակիցներից ոմանց: Գրում է ՝ armsport.am-ը:
Ռոնալդուի համար առաջնային տարբերակը կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»շարունակելն է, որտեղից նա 2009 թվականին տեղափոխվել է «Արքայական ակումբ»: Անգլիական գրանդում, որի կազմում նա նվաճել է իր առաջին «Ոսկե Գնդակը», արդեն գիտեն Ռոնալդուի ցանկության մասին:
Ֆուտբոլիստի այս դիրոքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն իրեն միանգամայն խաբված է զգում «Ռեալում»: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսըգարնանը խոստացել էր բարելավել պայմանագրի ֆինանսական պայմանները, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն գոհ չէ նրանից, որ ավելի քիչ է վաստակում, քան մի քանի այլ ֆուտբոլիստներ: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը տարեկան 21 մլն եվրո է վաստակում, բայց ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում միայն 5-րդն է: Օրինակ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 50 մլն եվրո է վաստակում, մինչդեռ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տարեկան եկամուտը կազմում է 36 մլն եվրո:
Հիշեցնենք` Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը