Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանն ապրիլի 25-ի առավոտյան վերսկսել է մի քանի միջազգային չվերթներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա (Սաուդյան Արաբիա)։
Ավելի վաղ ուղևորատար չվերթների վերականգնման մասին հայտնել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարը։
Օդային երթևեկությունը Մերձավոր Արևելքում մեծապես խաթարվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։
