«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների որոշ ծնողներ պարբերաբար հավաքվում են պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանց զավակների վրա չի տարածվում բանակում մեկուկես տարի ծառայելու դրույթը․ նրանք ավելի վաղ են զորակոչվել: Պահանջում են, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարի ծառայելու դրույթը։

Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս ծառայողների ծնողները պնդում են, որ արդարության եւ հավասարության խնդիր կա:

Բողոքող ծնողներից մեկը՝ տիկին Ոսկին, դիմել է «Հրապարակ»-ին եւ ասում է, որ իրենց պահանջն այն է, որ ձեւավորվի խումբ, կարողանան թե՛ Պնախարարի եւ թե՛ վարչապետի հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Եթե ժամկետը հնարավոր չէ կրճատել, գոնե ինչ-որ արտոնություններից մենք էլ օգտվենք։ Գոնե զինվորին տան արտոնություն` արձակուրդների ձեւով։ Գալիս են արձակուրդ, բայց մեր հիմնական պահանջն է, որ օրենքին հետադարձ ուժ տան»։։

- Ի՞նչ են պատասխանել ձեզ կառավարությունից։

- Ոչ մի դրական արձագանք չկա, նույնանման տեքստեր են տպում, ուղարկում մեզ, պատասխանում են, որ չի կարող նման բան լինել, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց չէ՞ որ տարբեր օրենքներ կան, երբ հետադարձ ուժ է ունեցել օրենքը՝ բուհերի հետ կապված, ուսանողների հետ կապված տվեցին հետադարձ ուժ, մենք էլ ուզում ենք, որ հստակ պատասխան տան մեզ։ Մեր ծնողներից կան մարդիկ, որ ուզում են անպայման գանք, նստենք, քննարկենք։

- Կարծում եք` ձեր հանդեպ անարդարությո՞ւն է տեղի ունենում։

- Մեզ շատ վատ մեկնաբանություններ են գրում, թե նախանձ եք, նախանձում եք ձեր երեխայի դասընկերոջը, որ ձերն ընկել է 2 տարի ծառայության տակ, բայց չէ՞ որ մայրը չի կարող նախանձ լինել, կոնկրետ իմ մի որդին 2 տարով է ծառայելու, իսկ մյուս որդիս ամռանն է զորակոչվելու բանակ եւ ծառայելու է 1,5 տարի, բնականաբար, ես չեմ նախանձի, չէ՞։ Մարդիկ կան՝ շատ վատ վիրավորանքներ են հնչեցնում զինծառայողների ծնողների նկատմամբ։ Դա արդար չէ, իրենք ոչ էլ երեւի կարդում են պահանջը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որեւէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում «հստակ հաշվարկներ» կան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am