Նոր հորիզոններ են բացվում. «Հրապարակ»
Մեր տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին «վնասազերծելուց» հետո ոմանց համար նոր հորիզոններ են բացվում: Մեր աղբյուրները հայտնում են, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանը, որը նաեւ Հովիկ Աբրահամյանի փեսան է, հնարավոր է նշանակվի ՊԵԿ օպերվարչության պետ: Իսկ Շենգավիթի հարկային տեսչության պետ հնարավոր է նշանակվի Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ, բազմաթիվ տեսչությունների եւ վարչությունների պետ աշխատած, այժմ Վանաձորի հարկային տեսչության պետ Սասուն Հայրապետյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
