Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել
Լիբանանը մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած բանակցային գործընթացին՝ Իսրայելի հետ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
«Մենք հույս ունենք հասնել ագրեսիայի դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Լիբանանը այլևս տարածաշրջանային հակամարտություններում գործարքի առարկա չի լինի։
