«Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ոգեկոչման առիթով, Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, մեր ժողովուրդի զաւակները համախմբուեցան Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, կատարելու Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներ զետեղելու Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ։
Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին նախագահութեամբ, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան մատուցեց Սուրբ Պատարագը։ Ներկայ էին Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեան, դեսպանատան անձնակազմը, ինչպէս նաեւ լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին թէ ներկայ, օտար թէ հայ նախարարներ ու երեսփոխաններ եւ հայկական կազմակերպութիւններու, կառոյցներու, միութիւններու ու մարմիններու ներկայացուցիչներ։
Սուրբ Պատարագէն ետք, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի ղօղանչներու ներքոյ եւ սկաուտական շարքերու ուղեկցութեամբ, ներկաները ուղղուեցան Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց, ուր Վեհափառ Հայրապետին հանդիսապետութեամբ եւ միաբան հայրերու ու Դպրեվանքի աշակերտներուն մասնակցութեամբ կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց նուիրուած Բարեխօսական Կարգ եւ ապա՝ ծաղկեպսակներու զետեղում։
Աւարտին, Նորին Սրբութիւնը, վեհարանի պատշգամէն, իր հայրապետական ու հայրական ողջոյնները տուաւ Մայրավանքի շրջափակին հաւաքուած լիբանանահայ սկաուտական կազմերուն եւ շեփորախումբերուն»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը