Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Էմանուել Գրեգուարի հրավերով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանն ու դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։ Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները: Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի նորընտիր քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության համար և Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելության կազմակերպման համար։ Դեսպանն ընդգծել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին և շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած մշտական աջակցության համար` կարևորելով Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ, հարգելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանը շարունակում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը՝ ընտրելով խաղաղության ուղին։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները միջազգային հարթակներում նպաստում են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Քաղաքապետարանի սրահը լուսավորված էր Հայաստանի դրոշի գույներով։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը