Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․
Ես հիմա չեմ պատրաստվում քննարկել, թե ինչպիսի անհավանական եռանդով Հայաստանի իշխանությունները «դատապարտեցին» թուրքական դրոշի այրումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, և թե ինչպես նույն եռանդով ոչ մի խոսք չասվեց այն ադրբեջանցիների հասցեին, որոնք օրեր առաջ ավերեցին օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամոր մայր տաճարը։
Ես հիմա, ապրիլի 24-ին, պարզապես ուզում եմ հիշել այն հայերին, որոնք «Նեմեսիս» գործողության շրջանակում ոչնչաշացրեցին Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչներին։
Այս հայ մարդիկ պարզապես վրեժխնդրության ակտ չկատարեցին թուրք մարդասպանների նկատմամբ, ինչպիսիք էին Էնվերը, Թալեաթը, Նազիմը և մյուսները․ նրանք ցույց տվեցին և ապացուցեցին, որ մենք վախեցած, հիշողությունից ու պատիվից զրկված մանքուրտներ չենք, այլ մենք մարդ ենք։
Կրկնում եմ․․․ մարդ։
Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ՝ փառք և պատիվ «Նեմեսիս» գործողության բոլոր մարտիկներին և հավերժ անեծք նրանց, ովքեր փորձում են ստիպել մեզ մոռանալ մեր ցավը։
Գինի լից։
Արման Աբովյան
