Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը
Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, Ռոբերտ Աբաջյանի մոր՝ Աննա Աբաջյանի հետ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Երևի մի 9 տարվա նկար է. Նոր Հաճնի դպրոցներից մեկում հայրենասիրական միջոցառում էր։ Էս պահին մեծարանքի խոսքեր էին ուղղում մեր տղաներին։ Հետո երկուսով քայլեցինք դեպի փողոց ու սիրտ-սրտի տված խոսեցինք մեզ հուզող թեմաներից։ Երբ պետք է նստեինք մեզ ուղեկցող մեքենաները, դու ասացիր. «Արի միասին գնանք, շատ բան ունեմ հետդ խոսելու…»
Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում…»։
Նշենք, որ ԱՆնա Աբաջյանը մահացել է նախօրեին։ Նա 52 տարեկան էր։
