Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ
Պահանջատեր՝ մինչև արդար հատուցում․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում կայացել է Հայոց ցեղասպանության 111-ամյակի ոգեկոչման արարողություն։
«Լինենք ուխտապահ, և ո՛չ ուխտադրուժ․ սա է մեր ժողովրդի հավաքական կամքն ու հանձնառությունը։
Անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը հանձնառու լինի իր իսկ հռչակված Անկախության հռչակագրին, ուր հստակ գրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»,- այս մասին նշել է Արամ Վեհափառը՝ Ցեղասպանության հիշատակի արարողության ժամանակ հնչեցրած իր խոսքում։
