Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում:

«Ապրիլ 24-ը հայ ժողովուրդի պատմութեան ամէնէն աղէտալի, բայց միեւնոյն ժամանակ ամէնէն ազդու օրերէն մէկն է։ Այս օրը կը խորհրդանշէ ոչ միայն մեր ազգային ողբերգութիւնը, այլ նաեւ մեր տոկունութիւնը, վերապրելու կամքը եւ արդարութեան պահանջը։ Ապրիլ 24-ը կը մնայ յիշողութեան, պայքարի եւ ինքնութեան վերանորոգման օր։

Այս ոգիով, Լ. Նաճարեան Գ. Կիւլպէնկեան Կեդր. վարժարանի, Կրթասիրաց Ս. Չէմպէրճեան Երկրդ. վարժարանի, Կիլիկեան ճեմարանի եւ Ազգ. Միացեալ նախակրթարանի տնօրէնները, ուսուցչական կազմերը եւ առաջինէն մինչեւ վեցերորդ կարգերու աշակերտները միասնաբար համախմբուեցան Հինգշաբթի, 23 Ապրիլ 2026-ի առաւօտեան, Ազգ. Միացեալ Վարժարանի <<Գ. Եսայեան>> սրահէն ներս, ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցը։
Ոգեկոչման հանդիսութեան ներկայ էին նաեւ Արժ. Տէր Զարեհ Քհնյ. Շաքարեան, Ազգ. Վարչութեան անդամ Վաչէ Ճուհարեան, Ազգ. Միացեալ վարժարանի հոգաբարձական կազմը եւ մանկապարտիզպանուհին։

Ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգեցին Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած 1,5 միլիոն նահատակներուն յիշատակը։
Ազգ. Միացեալ նախակրթարանի տնօրէնուհի Նայիրի Քէօշկէրեան-Բանոյեան բարի գալուստ մաղթեց բոլորին՝ շեշտելով, որ օրուան հաւաքը նուիրուած է մեր պատմական ճշմարտութեան եւ յիշողութեան պահպանման, նաեւ մեր սուրբ նահատակներուն յարգանքի տուրքի մատուցման։

Ապա Ազգ․ Միացեալ նախակրթարանի ուսուցիչ Համազասպ Շաքարեան սահիկներու ցուցադրութեամբ խօսեցաւ Հայոց Ցեղասպանութեան հանգրուաններուն մասին։ Ան եզրափակեց իր խօսքը ըսելով. «Այսօր Մենք թիւով շատ քիչ ենք։ Պէտք էր մեր կողքին ըլլային այն 1,5 միլիոն նահատակներուն զաւակները, որպէսզի ունենայինք աւելի շատ հայրենակիցներ, ազգականներ եւ ընկերներ։ Այն 1,5 միլիոն նահատակներէն իւրաքանչիւրը իր առանձնայատուկ պատմութիւնը ունէր։ Պատմութիւն մը, որ իր հետ միասին հողին մէջ մտաւ»։

Կրթասիրաց Ս. Չէմպէրճեան Երկրդ. վարժարանէն խումբ մը աշակերտներ ներկայացուցին թատերական պատկեր մը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան։ Պատկերը կ՛ընդգրկէր ասմունք, երգ եւ պար,զորս աշակերտները գեղեցկօրէն եւ հայրենասիրական բարձր ոգիով ներկայացուցին։ Աւարտին անոնք խորին երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն յայտնեցին Սուրիոյ պետութեան՝ հայ ժողովուրդի գրկաբաց հիւրընկալութեան համար։
Կիլիկեան ճեմարանէն աշակերտներ պատկերներու ցուցադրութեամբ եւ թատերական բնոյթով՝ ներկայացուցին շարք մը մտաւորական նահատակներու կենսագրականները, ինչպէս՝ Գրիգոր Զոհրապի, Ռուբէն Զարդարեանի եւ Զապէլ Եսայեանի։

Ապա Ազգ. Միացեալ նախակրթարանի Զ. կարգէն աշակերտներ ներկայացուցին թատրոն մը։ Անոնք անդրադարձան Հայ Դատին՝ նշելով, որ ան արդարութեան ձայնն է, նաեւ յիշեցուցին, թէ Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումը մեր պարտականութիւնն է, իսկ Հայ Դատը մեր պատմական ճշմարտութեան պաշտպանութիւնն է։
Այնուհետեւ բոլոր աշակերտները հպարտութեամբ, վճռակամութեամբ եւ միասնական ոգիով <<Թող Հնչեն Շեփոր>> խմբերգը երգեցին, որմէ ետք Լ. Նաճարեան Գ. Կիւլպէնկեան Կեդր. վարժարանի Ե. կարգի աշակերտները Թաթա Սիմոնեանի <<Երանի>> երգը երգեցին։
Երգեցողութեան ընթացքին տեսերիզով ցուցադրուեցան մեր դրախտավայր հայրենիքի՝ Հայաստանի մէջ գտնուող եկեղեցիներն ու հնութիւնները։
Ազգ. Միացեալ նախակրթարանի հայերէնաւանդ ուսուցչուհի Ալին Գազանճեան-Տէկիրմէնճեան սահիկներու ցուցադրութեամբ խօսեցաւ Սուրիոյ Տէր Զօրի քաղաքին մէջ կառուցուած Համալիր- մատռան եւ Մարկատէի Ս. Յարութիւն մատռան մասին։ Ան խօսեցաւ նաեւ Ծիծեռնակաբերդի կառուցման, անոր մասերուն, խորհրդանշական իմաստին եւ Հայոց Ցեղասպանութեան թանգարանին մասին։

Բեմի յաւերժութեան տաճարի յենասիւներուն վրայ աշակերտները ծաղիկներ զետեղեցին, ապա մոմավ ռութիւն տեղի ունեցաւ։
Աւարտին, Ազգ. Միացեալ վարժարանի տնօրէնուհին իր սրտի խօսքը ուղղեց յայտնելով, որ 24 Ապրիլը պայքարի օր է։ Ան իր խօսքին մէջ ըսաւ. «Մենք իբր քրիստոնեայ եւ հայ ազգի զաւակներ՝ մեր ուխտին հաւատարիմ պիտի մնանք՝ ապահովելով Ցեղասպանութեան ամբողջական ճանաչումը»։ Ապա եզրափակեց իր խօսքը ըսելով. «Պիտի շարունակենք պահանջատիրութեան աշխատանաքը նոյն թափով եւ նոյն եռանդով մինչեւ տեսնենք մեր ամբողջական Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանը»։

Տնօրէնուհին շնորհակալութիւն յայտնեց Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեանին, որուն մտայղացումով այս ոգեկոչման խորհրդանշական հանդիսութիւնը տեղի ունեցաւ։ Տնօրէնուհին նաեւ շնորհակալութիւն յայտեց յայտագիրը պատրաստող եւ իրագործող բոլոր ուսուցիչներուն, որմէ ետք բեմ հրաւիրեց քահանայ հայրը օրուան պատգամը ուղղելու համար։

Քահանայ հայրը սրբազան Հօր
օրհնութիւնները փոխանցեց ներկաներուն ու յորդորեց աշակերտները հեռանալ անտարբերութենէն եւ պահանջատէր ըլլալ իրենց իրաւունքներուն նկատմամբ, գօտեպնդուիլ քրիստոնէական հաւատքով, յոյսով ու սիրով, ինչպէս նաեւ միասնական ոգիով յաղթահարել բոլոր դժուարութիւնները՝ միշտ կառչած մնալով հայ եկեղեցւոյ, հայ մշակոյթին եւ հայ դպրոցին։ Ան բարձր գնահատեց հալէպահայ չորս նախակրթարաններու բծախնդիր աշխատանքը։

Ոգեկոչման հանդիսութիւնը «Պահպանիչ»-ով փակուեցաւ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am