Այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի. «Հրապարակ»
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետի՝ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։ Ասում են՝ այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի: Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն: Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, որը նաեւ Տարոն Մարգարյանի ազգականն է: Նա նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ էլ է եղել եւ պաշտոնից ազատվելու դիմում է գրել ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո:
