Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք, սակայն, ստվերվեցին Հայաստանում տիրող նախընտրական աժիոտաժի մեջ։ Ընդամենը վերջերս Ադրբեջանին Հայաստանի խաղաղության երաշխավոր համարող Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից՝ ընդգծել, որ, փաստորեն, մեր «երաշխավորը» տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը, ասել է թե` Հայաստանը պահում է շրջափակման մեջ։

Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանն այդքան էլ զարմացած չէ Ալեն Սիմոնյանի աղմկոտ հայտարարություններից։ «Ալեն Սիմոնյանը վաղուց է նմանվել ընտանիքի խոսակցությունները դուրս հանող երեխայի»,- նկատում է նա: «Նա իմպուլսիվ հայտարարություններով աչքի ընկած գործիչ է, որը շատ հաճախ է արտահայտել ներքին խոսակցությունները, որոնք եղել են իր թիմում։ Օրինակ, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն, դա Հայաստանի պաշտոնական տեսակետն էր, երբ հայտարարեց, որ Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը, դա եւս իշխող ուժի տեսակետն է»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ Ալեն Սիմոնյանն իր վերջին հայտարարությամբ մի քանի բանի մասին է խոստովանել․ «Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունով հաստատում է, որ այսքան տարի իրենք բանակցել են նախապայմաններով, ինչը համառորեն ժխտում էին, երբ մենք ասում էինք, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու համար առաջ է քաշում նախապայմաններ, փաստորեն, այդպես էլ եղել է, եւ իրենք գնացել են նախապայմանները բավարարելու ճանապարհով, բայց մինչեւ այս պահը շարունակվում է սահմանը փակ մնալ, ինչ խոստացել են, չի եղել, անգամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար է այն փակ»։

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի վկայակոչած խաղաղության, անվտանգության երաշխավորը, փաստորեն, խոչընդոտում է Հայաստանի եւ մյուս հարեւանի հարաբերությունների կարգավորմանը։ «Ինչպե՞ս կարող է երաշխավորը խոչընդոտել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, էլ չասենք, որ Թուրքիային գերի պահի։ Սա անվտանգության երաշխավորի պահվա՞ծք է։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանն ուղիղ հայտարարում է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանը մնա մեկուսացման մեջ, իսկ Ալեն Սիմոնյանը տեղյա՞կ է, որ դեպի ծով սահման չունեցող երկրի համար սահման փակելը պատերազմական ակտ է, սա նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է պատերազմական ակտ»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը, նաեւ ընդգծում, որ սրանով հաստատում են, որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղության օրակարգ չունի․ «Եվ հետո․ երբ ասում են՝ հիբրիդային պատերազմ, այսպիսով խոստովանում են, որ Ադրբեջանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am