Ֆրանսիական Rafale կործանիչները Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի ինքնաթիռների հետ միասին ապրիլի 20-ին Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ռազմավարական ռմբակոծիչներին, ինչպես նաև Tu-22M3 գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչներին, Սու-30 և Սու-35 կործանիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն գրում է, որ այս մասին միջադեպի հաջորդ օրը հաղորդել է ֆրանսիական հրամանատարությունը։
Նշվում է, որ «ավելի խոշոր ռազմավարական ռմբակոծիչներին» ուղեկցելու համար Ռուսաստանը հերթով օգտագործել է երկու Tu-22M3, ինչպես նաև շուրջ տասը Սու-30 և Սու-35։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի օդանավակայանից Rafale-ի երկու օդաչուների թռիչքին ականատես է եղել The Associated Press-ի լրագրողը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է «Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա» ապրիլի 20-ին «պլանավորված թռիչքի» մասին: Նշվում է, որ Tu-22M3 հեռահար ռմբակոծիչները՝ Սու-35-ի ուղեկցությամբ, թռել են ավելի քան չորս ժամ:
«Երթուղու առանձին փուլերում հեռահար ռմբակոծիչներն ուղեկցվել են օտարերկրյա պետությունների կործանիչների կողմից», – նշվել է հրապարակման մեջ:
Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ թռիչքները կատարվում են միջազգային կանոնակարգերին համապատասխան:
Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 13-19 ՆԱՏՕ-ի օդաչուները չորս անգամ օդ են բարձրացել թռիչքի կանոնները խախտող ռուսական ինքնաթիռները կալանելու համար: Այդ խախտումների թվում են տրանսպոնդերների անջատումը, թռիչքի կատարումն առանց պլան տրամադրելու, ինչպես նաև, ըստ ՆԱՏՕ-ի, կարգավարների հետ կապի բացակայությունը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը