Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

«Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս,
Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760.274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103.833 ԱՄՆ դոլար,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 103.833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամը,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425.803 դրամը,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425.803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոն,
2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
643.357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,

Ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
Ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
643.357 դրամ:

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am