Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրավաբանների, հոգևորականների և մտավորականների։

Խորհրդաժողովի նպատակը Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների համապարփակ գնահատումն էր շարունակվող ազգային մարտահրավերների և փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, միաժամանակ ընդգծելով համահայկական միասնական օրակարգի շուրջ համակարգված զորաշարժի անհրաժեշտությունը։

Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ։ Ամեն անցնող օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգալի վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերին այնպիսի չափով, որ եթե նա շարունակի պաշտոնավարել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ապա հայրենիքի գոյությունը կարող է հայտնվել մեծ վտանգի տակ։ Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար, որը կպաշտպանի երկրի ազգային շահերը բոլոր կողմերից եկող արտաքին միջամտություններից՝ Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից։

Հայերը, որոնք այս վճռորոշ պահին անտեսում են հայրենիքի տհաճ իրավիճակը և ձեռքները ծալած նստում, նպաստում են նրա անկմանը։ Անկախ բնակության վայրից, յուրաքանչյուր հայ ունի սուրբ պարտականություն՝ պաշտպանելու Հայաստանը նրա թշնամիներից՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսպիսի անտարբերությունը հնարավորություն է տալիս շարունակելու այն քաղաքականությունը, որին մեծամասնությունը դեմ է: Յուրաքանչյուր գրանցված հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականություն մասնակցելու ընտրություններին և քվեարկելու հունիսի 7-ին: Նույնիսկ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պետք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քվեարկությանը:

Քարոզարշավի ռազմավարության տեսանկյունից ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն ընտրողների վրա, որոնք նախատեսում են չմասնակցել ընտրություններին, այլ ոչ թե ժամանակն ու ռեսուրսները վատնեն Փաշինյանի նվազող աջակիցներին համոզելու վրա։ Նրա հետևորդները շարունակելու են աջակցել նրան, քանի որ իրենց ապրուստը կախված է նրանից, նրանք կամ պետական ​​​​ծառայողներ են, որոնք ստանում են մեծ պարգևավճարներ, կամ օգտվում են մենաշնորհային բիզնես արտոնություններից։

Քաղաքական իրավիճակի հրատապության պայմաններում Փարիզի խորհրդաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն։ Մասնակիցների մեծ մասը, որոնք որևէ կուսակցության հետ կապ չունեին, համատեղ արձանագրեցին Հայաստանի առջև ծառացած վտանգները և պարտավորվեցին տուն վերադառնալուն պես ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց համայնքների անդամներին զորաշարժելու նպատակով։ Հատկանշական է, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը։

Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը մասնակիցներին դիմեց տեսաուղերձով: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար և Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անձամբ ելույթ ունեցավ խորհրդաժողովում:

Խորհրդաժողովում 19 բանախոսներ ելութ ունեցան չորս պանելային քննարկումներում․

1. Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման մեջ. ո՞րն է Սփյուռքի քաղաքական օրակարգը։

2. Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարևորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար․ նոր իրավիճակի մարտահրավերները։

3. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ։

4. Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համազգային նպատակների։

Որպես խորհրդաժողովի բանախոսներից մեկը՝ իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները Սփյուռքը լիարժեք չեն օգտագործել որպես թանկարժեք ռեսուրս։ Փաշինյանի վարչակազմի կողմից Սփյուռքի նախարարության փակվելուց հետո Սփյուռք-Հայաստան հարաբերությունները հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ Հայաստանի անկախությունից ի վեր։ Փաշինյանը հաճախ նսեմացնում և հակադրում է Սփյուռքին, այդպիսով իր կառավարությանը հեռացնելով Սփյուռքի մտահոգություններից։

Փաշինյանի տեսակետներն ու դիրքորոշումները էականորեն շեղվում են հայկական արժեքներից և առաջնահերթություններից։ Նա բացահայտորեն քննադատել է ազգային խորհրդանշանները՝ Արարատ լեռը, պետական զինանշանը և ազգային օրհներգը։ Վերանվանելով «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմության»՝ նա փոքրrացրել է հայկական ինքնության պատմական ընդգրկումը։ Փաշինյանը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իսկությունը, իսկ կրծքին կրում է «Իրական Հայաստանի» քարտեզը՝ փորձելով մոռացության մատնել պատմական Հայաստանը։

Անվտանգության և ինքնիշխանության հարցերում՝ Փաշինյանը հանձնել է Արցախը Ադրբեջանին, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության 220 քառակուսի կիլոմետր տարածքից՝ հօգուտ Ադրբեջանի, Արցախի հարցը համարում է փակված, մինչդեռ Արցախի ղեկավարները շարունակում են մնալ Բաքվի բանտում, և կազմել է սև ցուցակ այն սփյուռքահայերի, որոնք պարզապես նրա քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով զրկվել են Հայաստան այցելելու իրավունքից։

Բացի այդ, նա ձեռնարկել է առճակատման քայլեր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ներառյալ բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է պաշտոնական համաժողով կազմակերպելու ծրագրերի մասին՝ բացառապես «Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների» համար։

Եզրափակելով իմ ելույթը՝ առաջարկեցի մեխանիզմ, որը կկարողանա միավորել միլիոնավոր սփյուռքահայերի մեկ միասնական կառույցի մեջ՝ ձևավորելով սփյուռքահայերի Խորհրդարան, որը կընտրվի Սփյուռքի տարբեր համայնքների անդամների կողմից։

Խորհրդաժողովի ավարտին, ի զարմանս ինձ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ինձ հանձնեց Արցախի Հանրապետության շնորհակալագիր, որտեղ նշված էր. «Խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման գործում ներդրած մեծ ավանդի համար»:

Պատիվ էր ճանաչումը, սակայն ավելի կարևոր է այն պատասխանատվությունը, որ կիսում են աշխարհասփյուռ հայերը՝ վճռականորեն գործելու այս առանցքային պահին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am