«Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ֆրանսիացի գրող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Այմերիկ Շոպրոդը։


- Հունգարիայում Օրբանը պարտվեց։ Ի՞նչ տեղի ունեցավ, եւ արդյոք հնարավո՞ր է, որ նույն սցենարը կրկնվի Հայաստանում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

- Եկեք նախ հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Հունգարիայում՝ ընտրությունների ժամանակ։ Եվրամիությունն ակնհայտորեն աջակցեց Պետեր Մադյարին՝ նպատակ ունենալով այդպիսով ապահովել Վիկտոր Օրբանի պարտությունը, որը Եվրահանձնաժողովի թիվ մեկ թշնամին է։ Գործողությունը, կարծես, հաջողվել է, քանի որ արդյունքում ընտրվեց Պետեր Մադյարը։ Այնուամենայնիվ, մենք պետք է մի քայլ հետ գնանք եւ փորձենք հասկանալ, թե ինչու ընտրվեց Մադյարը։ Նա, կարծես, ընտրվելուց հետո շատ արագ հեռացավ Եվրամիությունից եւ վերադարձավ Օրբանի քաղաքական գծին։ Պետք չէ մոռանալ, որ Մադյարը մինչեւ վերջերս այդ կուսակցության անդամ էր։ Հնարավոր է՝ նա պարզապես խաղ է խաղացել ԵՄ-ի հետ։ Հնարավոր է, Օրբանը՝ ինքը, գիտակցում էր, որ իր դիրքերը 16 տարի իշխանության ղեկին լինելուց հետո սասանվում են, եւ քաղաքական ղեկավարության փոփոխության անհրաժեշտություն կա։ Այդ դեպքում չեմ բացառում, որ Օրբանը կարող է գաղտնի գործարք կնքած լինել Մադյարի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Եվրոպական Միությունն ակնհայտորեն նույն ցանկությունն ունի՝ աջակցել ՆԱՏՕ-ամետ եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված թեկնածուներին։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն աջակցում է ներկայիս ՀՀ վարչապետին՝ ԵՄ-ի խոշոր գազամատակարար Ադրբեջանին հանգստացնելու եւ բազմաբեւեռ քաղաքականության կողմնակից ցանկացած թեկնածուի դեմ պայքարելու համար։

- Մայիսի սկզբին Հայաստանում հավաքվելու են եվրոպական երկրների ղեկավարները։ Ամենայն հավանականությամբ, նրանք հակառուսական եւ պրոուկրաինական բովանդակությամբ ելույթներ կունենան։ Ինչպե՞ս դա կազդի հայ-ռուսական փոխհարաբերությունների վրա։

- Ակնհայտ է, որ եթե ներկայիս Հայաստանի վարչապետը հստակ ուղերձ հնչեցնի, որ ինքը Հայաստանը հեռացնում է իր բնական աշխարհաքաղաքական եւ պատմական գործընկերոջից՝ Ռուսաստանից, վերջինս դա վատ կընդունի։ Եկեք օբյեկտիվ եւ սթափ մտածենք։ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը Հայաստանի կարիքը՝ այնպես, ինչպես Եվրոպան ավելի շատ ունի Ռուսաստանի կարիքը, քան Ռուսաստանը՝ Եվրոպայի, ինչում ես համոզված եմ։ Փորձեմ փաստերով հիմնավորել ասածս։ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո, Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ պառակտումից ի վեր Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է, եւ նրա գործընկերությունն Ասիայի հետ նույնպես զգալիորեն աճել է։ Ի հակադրություն դրա, Եվրոպայի տնտեսական պայմանները վատթարացել են, քանի որ ԵՄ-ն կորցրել է էժան էներգիայի հասանելիությունը, բացի այդ՝ իրավիճակն ավելի է սրվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով։ Այսպիսով, ես կարծում եմ, որ Հայաստանը լուրջ սխալ կգործի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան Ռուսաստանը։ Ռուսաստանը եւ Իրանը երկու կարեւոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործընկերներ են Հայաստանի համար։

- Ինչի՞ մասին էր Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ ըստ Ձեզ, ինչպե՞ս է ՌԴ-ն հիմա դիտարկում Հայաստանը, ու եթե Փաշինյանը շարունակի այս աշխարհաքաղաքական ուղղությունը, ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի։

- Ռուսաստանի համար Հայաստանը բնական դաշնակից է՝ թե՛ քաղաքակրթական եւ թե՛ քրիստոնեական տեսանկյուններից։ Սա հիմնարար կետ է։ Ճիշտ է, վերջին տարիներին Ռուսաստանին հաջողվել է հավասարակշռություն հաստատել Երեւանի եւ Բաքվի միջեւ, բայց դա արվել է հիմնականում այն պատճառով, որ Մոսկվան չէր ցանկանում թույլ տալ, որ Ադրբեջանը լիովին շրջվի դեպի ՆԱՏՕ։ Սակայն Ռուսաստանի հիմնական բնական գործընկերը Կովկասում Հայաստանն է։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Վրաստանի, ապա Հայաստանի եւ Իրանի միջոցով դեպի Մերձավոր Արեւելք, ունի գերակա աշխարհաքաղաքական նշանակություն։ Մոսկվան հասկացել է, որ ԱՄՆ-Եվրոպա աշխարհաքաղաքականության նպատակն է՝ կտրել այս հյուսիս-հարավ առանցքը եւ մեկուսացնել Ռուսաստանը Մերձավոր Արեւելքից։ Եթե վարչապետ Փաշինյանը Հայաստանը հեռացնի Ռուսաստանից, Հայաստանը ծանր տնտեսական եւ աշխարհաքաղաքական գին կվճարի։ Հայաստանը Եվրամիությունից ոչ մի պաշտպանություն կամ առավելություն չի ստանա։ Ավելին, ԵՄ-ն այլեւս միջոցներ չունի՝ դրանք առաջարկելու համար եւ միայն դատարկ խոստումներ է տալիս, այնինչ Հայաստանը կկորցնի Ռուսաստանի կողմից տրվող արտոնությունները։ Սա կլինի մեծ սխալ, որը կարող է միայն լրացուցիչ լրջագույն տնտեսական եւ Ադրբեջանի հետ անվտանգային նորանոր խնդիրներ բերել Հայաստանին։

- Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները կարո՞ղ են տեղավորվել ժողովրդավարության շրջանակներում։

- Հայաստանից ինձ հասած հաղորդագրությունների համաձայն՝ ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է Փաշինյանի ռեժիմի ներքո։ Ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանը մի քանի ամիս տնային կալանքի տակ է, իսկ նրա հիմնադրած «Հզոր Հայաստան» կուսակցության ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, վերջերս էլ տեղի են ունեցել ձերբակալություններ։ Դժբախտաբար, օրենքի գերակայության այս խախտումները չեն դատապարտվում Բրյուսելի՝ Եվրոպական հանձնաժողովի նստավայրում։ Եվրամիությունը լռում է։ Փաշինյանը նրանց թեկնածուն է, եւ, որպես արդյունք, հայկական ժողովրդավարությունն այլեւս նշանակություն չունի նրանց համար։

- Ո՞վ պետք է հաղթի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, որպեսզի Հայաստանը որպես պետություն գոյատեւելու հնարավորություն ունենա։

- Մենք պետք է հստակ լինենք այս հարցում։ Ես այլեւս վստահ չեմ, որ հունիսի 7-ին Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել իրական խորհրդարանական ընտրություններ։ Ճնշումները սաստկանում են, ձերբակալություններ են տեղի ունենում։ Արդեն հարց է առաջանում՝ արդյո՞ք «Հզոր Հայաստան»-ին եւ նրա ներկայացուցիչներին թույլ կտան մասնակցել այս ընտրություններին։ Մենք դա կիմանանք առաջիկա շաբաթների ընթացքում, բայց իրավիճակը շատ մտահոգիչ է։ Սակայն եթե ընտրության պայմաններն արդար լինեն, ինձ թվում է, որ Հայաստանի շահերից է բխում՝ աջակցել Սամվել Կարապետյանին։ Նա իր կարողությունները ցույց է տվել անձնական կյանքում՝ կառուցելով հիանալի արդյունաբերական խումբ, եւ նրա քաղաքական եւ աշխարհաքաղաքական տեսլականը լավագույնն է։ Նա ցանկանում է մի Հայաստան, որը հավասարակշռություն կհաստատի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ չի անտեսի իր պատմական գործընկերներին՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները մյուս գործընկերների հետ։

 

դիտվել է 386 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am