Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք»

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը): Այս մասին գրում է «Հետք»-ը։

Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով
Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը:

Նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից:

Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, մյուս պաշտոնյաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am