Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։

Միաժամանակ, մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել ՀԷՑ-ի բաժնեմասի վերաբերյալ։ Նախնական ծրագրով պետությունը պետք է ՀԷՑ-ը ճանաչեր հանրային գերակա շահ, այն ամբողջությամբ ձեռք բերեր (100% բաժնեմաս), ապա անցներ լիարժեք կառավարման։ Սակայն դատական որոշման արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։

Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը․ սպասվում է, որ իշխանությունները կճանաչեն ՀԷՑ-ը որպես հանրային գերակա շահ, որից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ը (ՀԾԿՀ) կառավարման համար համապատասխան լիցենզիաներ կտրամադրի։

Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am