«Ծառուկյան» խմբակցության նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը: Խմբակցությունը նախագծով առաջարկում է հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց կրած վնասները բնական աղետների հետևանքով գերազանցելու են 40 տոկոսը: «Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը: Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ արտահայտած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք գիտենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը իրենց աշխատանքները իրականացնելու համար վարկեր է ներգրավում, և, երբ եկամուտ չի ունենում, կանգնում է դժվարությունների առջև, չի կարողանում փակել այդ վարկերը, դրան գումարած, պարտավորություններ է ունենում պետության առջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,-  ասաց հիմնական զեկուցող, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել: Հարությունյանը նշեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը, բացի ուղղակի հարկատեսակներից, որոնցից մեկն էլ հողի հարկն է, ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողմից ահռելի աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին: Նա, միևնույն ժամանակ, նկատեց, որ պետությունը տարբեր ծրագրերով սուբսիդավորում է գյուղացիներին, հետևաբար, հարկային օրենսգրքում նման լրացում կատարելու անհրաժեշտություն չկա: Այնուհետև քվեարկության դրվեց հարցը Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցը, որին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 54 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am