ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի. «Ելք»-ը դուրս կգա փողոց
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԺ նախագահն ասաց, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Արա Բաբլոյանը կոչ արեց ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար։ «Գնաճի մասին երբ որ խոսում ենք, ես ճիշտ լսեցի, ինչ-որ հանձնարարական վերագրելով Սերժ Սարգսյանին, արդյո՞ք այդպես է, թե ես սխալ լսեցի»,- հարցադրում արեց Փաշինյանը: Ի պատասխան Արա Բաբլոյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը լավ չի լսել, քանի որ ինքն ասել է, որ առաջարկությունն իր կողմից է եղել: «Դա իմ նախաձեռնությունն է, եւ մենք կանցկացնենք լսումներ, ավելին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ունի ծրագրային մոտեցում, որ պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ խնդիրն մշտադիտարկումների արդյունքում»,- ասաց ԱԺ նախագահը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ լսումներն օգուտ չեն տալու, քանի որ իրենք 2017-ից բազմիցս խոսել են դրանց մասին և նշել, որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր Հարկային օրենսգիրքը ավելի շատ թանկացումների պատճառ է դառնալու։ «Անիմաստ է կազմակերպել լսումներ։ Պետք է հարկային օրենսգիրքը մտնցել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ անել։ Մեր կոչն է քաղացացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ցույց կազմակերպել, որովհետև այս հարցի քննարկումը խորհրդարանում սպառվել է», - նշեց Մարուքյանը։
