«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քպական թեզերը պատերազմի վերսկսման մասին, ոչ այլ ինչ են, քան մահակ մեր հասարակությանը վախի մթնոլորտում ընտրության տանելու: Պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին կարող է միայն նա, ով ունի նման պայմանավորվածություն: Խաղաղության մասին աղաղակողները խճճվել են սեփական ստերի հոսանքում և հակասում են իրենց իսկ թեզերը: Խաղաղությունը չի կարող և չպիտի կախված լինի մեկ անձից, կամ քաղաքական ուժից, հակառակ դեպքում դա ոչ թե խաղաղություն է, այլ պայմանավորվածություն զիջումների մասին՝ չհարձակվելու պայմանով: Իսկ ովքեր են խոսում խաղաղությունից, նրանք ում կառավարման տարիներին պատերազմ ու կորուստներից անդին ոչինչ չի եղել: «Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն: Ռոբերտ Քոչարյանը փորառությամբ ապացուցած միակն է, ով կարող է ապահովել արժանապատիվ կյանք և արժանապատիվ խաղաղություն: Հունիսի 7-ին, ընտրություն կատարելիս, պետք է հստակ պատկերացնել, ում կուզեք ձեր անունից և ձեր փոխարեն բանակցի Ալիևի, Պուտինի, Թրամփի և այլոց հետ… Երբ այս պատկերացմամբ մոտենաք քվեախցին, ապա փորձառու նախագահը մրցակցությունից դուրս կլինի փորձանքի և փորձությունների մրցավազքում…
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը