«Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է . «Թրամփը իր սոցցանցի էջում շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար:
Այստեղ անչափ ուշադրության է արժանի այն, որ Թրամփն իր գրառման մեջ չի օգտագործել Հորմուզի նեղուց արտահայտությունը, այլ խոսել է՝ Իրանի նեղուցը բացելու Թեհրանի որոշման մասին:
«Իրանի նեղուց» արտահատության կիրառումը իսկապես հատկանշական է: Հետաքրքիր է, առաջիկա ժամերին Թրամփը կխմբագրի՞ գրառումը:
«Իրանի նեղուց» ձեւակերպումը, որ օգտագործում է Դոնալդ Ֆրեդովիչը, արդյո՞ք կարող է նշանակել, որ բանակցային հետնաբեմում նա ընդունում է նեղուցի հանդեպ Իրանի վերահսկողական եւ ֆիսկալ հավակնությունը: Իրանը ԱՄՆ հետ բանակցությանը առաջադրած պայմանների շարքում ներկայացնում էր նաեւ Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողության եւ գանձումների իրավունքի հարցը:
Համենայն դեպս Թրամփի ձևակերպումը ուշագրավ է: Իհարկե կարող է լինել վրիպակի տարբերակը, բայց արդյո՞ք դա հավանական է»:
