Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից
Տավուշի մարզպետարանից նախկինում տեղեկացել էի, որ 2026թ․ գարնանը կայանալու է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլը, որին կմասնակցեն բացառապես ատեստավորումից 2 և ավելի անգամ բացասական արդյունքներ ունեցած ուսուցիչները։
Մարզպետ Ղալումյանին ապրիլի 6-ին հարցում եմ արել, թե այդ ատեստավորումը ե՞րբ է սկսվել, դրան Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել, ի՞նչ արդյունքներ են նրանք ունեցել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Ներկա պահին ատեստավորման իրականացման մասին տեղեկատվություն չունենք, առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմնին»։
Այսինքն, ԿԳՄՍ նախարարությանը։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության ներքո, Տավուշի մարզպետն ինչո՞ւ տեղեկատվություն չունի ուսուցիչների կամավոր ատեստավորումից 2 և ավելի անգամ «կտրված» ուսուցիչների համար կազմակերպվելիք ատեստացիայից։ Չէ որ նրանք մարզի բնակիչներ են եւ նրանց աշխատանքի եւ մյուս հարցերով պետք է նաեւ ինքը մտահոգ լինի։
«Հրապարակ օրաթերթ»
