Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն
Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, հաղորդում է NBC News-ը։
Ըստ նրա՝ գործողությանը մասնակցում է ավելի քան 10 հազար զինծառայող։
Ինրպես նշել է Գեներալ Քեյնը, ԱՄՆ շրջափակումը կիրականացվի «իրանական տարածքային ջրերում և միջազգային ջրերում»։
«ԱՄՆ զինված ուժերը ակտիվորեն կհետապնդեն Իրանի դրոշի ներքո նավարկող ցանկացած նավ կամ Իրանին նյութական աջակցություն ցուցաբերելու փորձ կատարող ցանկացած նավ, դրանց թվում՝ այսպես կոչված ստվերային նավատորմի նավերը, որոնք իրանական նավթ են տեղափոխում»,- ասել է Քեյնը։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ շրջափակումն ընդգրկում է իրանական նավահանգիստներն ու ափամերձ տարածքները, սակայն չի ընդգրկում Հորմուզի նեղուցով այլ ուղղություններով ուղևորվող և այնտեղից վերադարձող նավերը։
