Երբ թվերը ծառայեցվում են քաղաքականությանը․ կառավարության հաշվետվությունը՝ որպես քարոզչություն․168.am

Ազգային ժողովում ներկայացվում է կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Առաջին իսկ հայացքից նկատելի է նույն խնդիրը, ինչ նախորդ տարի. hաշվետվության մեջ 2025 թվականի ցուցանիշները կրկին համեմատվում են 2017-ի հետ, գրում է 168.am-ը։

«Մինչդեռ տրամաբանությունը պարտադրում է, որպեսզի հաշվետու տարին համեմատվի ոչ թե հեռավոր անցյալի, այլ հենց տվյալ կառավարության կողմից հաստատված ծրագրում ամրագրված թիրախների հետ։ Այլ կերպ ասած՝ գնահատել, թե արդյո՞ք իշխանությունը կատարել է իր խոստումները, թե՞ պարզապես փորձ է արել «լավ տեսք» ապահովել համեմատությունների միջոցով։

Բացի այդ, զեկույցում տեղ են գտել մի շարք վիճելի ու հարցեր առաջացնող ձևակերպումներ։ Դիտարկենք դրանցից երկուսը։

Դիտարկում N.1

Զեկույցի 2-րդ էջում նշվում է. «2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%)»։

Թվային ցուցանիշներն առաջին հայացքից տպավորիչ են, սակայն այստեղ ակնհայտորեն շրջանցվել է ամենակարևոր հանգամանքը. վերջին տարիներին տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով։ Խոսքը, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան կապիտալի և մարդկային ռեսուրսի մեծ ներհոսքի, ինչպես նաև վերաարտահանման կտրուկ աճի մասին է։ Պատահական չէ, որ հենց 2022-2023թթ. արձանագրվել են ամենաբարձր աճի տեմպերը, որոնց զգալի մասը (մինչև 6 տոկոսային կետ), ըստ տարբեր գնահատականների, ձևավորվել է հենց այս արտածին ազդեցությունների հաշվին։ Սա կարևոր է արձանագրել այն պատճառով, որ կառավարության ծրագրով սահմանված էր, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է լինի 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:

Այսինքն՝ արդեն իսկ փաստացի ձևավորված բարենպաստ պայմաններում, որոնք մինչև օրս շարունակվում են, իշխանությունը պետք է ապահովեր առավել բարձր արդյունք։ Սակայն նույնիսկ այս ֆոնին 9% աճը չի հաջողվել ապահովել: Սա չիրացված հնարավորությունների օրինակ է։

Այս «գեղեցիկ փաթեթավորված» վիճակագրությունը հատկապես ուշագրավ է արտաքին քաղաքական համատեքստում։ Վերջին շրջանում ակնհայտ լարվածություն կա գործող իշխանության և Ռուսաստանի իշխանությունների միջև՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումը վկա։ Հանդիպմանը ռուսական կողմից ակնհայտ հնչեցին ձևակերպումներ, թե ինչ է շահել Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով, և ինչ կլինի, եթե Հայաստանը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա։ Այս հանգամանքն էական է. վերջին տարիների տնտեսական աճը ձևավորվել է հենց այն միջավայրում, որի նկատմամբ այսօր իշխանությունը փորձում է վերանայել իր քաղաքականությունը։ Այսինքն՝ տնտեսական ցուցանիշներով պարծենալով՝ միաժամանակ վտանգի տակ է դրվում այդ նույն արդյունքների հիմքը։ Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են շատ արագ փոխել խաղի կանոնները, և այդ դեպքում շատ արագ բացահայտ կդառնա՝ խոսքը կայուն ձեռքբերումների՞, թե՞ ժամանակավոր բարենպաստ հանգամանքների մասին էր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ոսկու գինն աճել է Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am