Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1,56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենքշինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:

2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:

Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը: Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am