ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով
ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ընդունելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն ու Չինաստանը նախազգուշացրել էին, որ Իրանի հարցը ուժով լուծելու փորձը կունենա բացասական հետևանքներ և կվնասի համաշխարհային անվտանգությանը։ Իրանը պետք է ունենա անվերապահ իրավունք խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման համար։ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Իրանի, Իսրայելի և Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ, «Բուշեր» ատոմակայանի շուրջ իրավիճակը հարվածներից հետո պոտենցիալ շատ վտանգավոր էր, սակայն բացասական հետևանքներ չեն գրանցվել, և Ռուսաստանը հույս ունի, որ նման հարվածներ այլևս չեն լինի։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են կապի մեջ լինել, պահպանվում են հաղորդակցության մի քանի ուղիներ»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
