Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա
Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել։
Քահրամանմարաշի նահանգապետը հաստատել է զինված հարձակման փաստը: Նա ասել է, որ վեց մարդ վիրավորվել է, մեկը՝ սպանվել: Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է, և քննություն է ընթանում։
