Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան

Բարդ չէ հասկանալ այս մարդկանց գործողությունների մոտիվացիան ու վերջնանպատակը, գուշակել քայլերի հերթականությունն ու սկզբունքը: Բոլորի համար պարզ է. վերարտադրվել ամեն գնով` թիրախավորելով ու ոչնչացնելով մրցակիցներին, խաբելով ու մոլորեցնելով ընտրողին:

Ինչպե՞ս անել դա` բացառապես վախի միջոցով: Եթե ուշադիր լինեք, կնկատեք` սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում` կամ վախենում են, կամ վախ են ներշնչում:

Վախենում են պոտենցիալ մրցակիցներից, անկախ, անկառավարելի մարդկանցից, փողով չծախվողներից, լափամանից չկառչածներից: Տեսեք, թե ում են թիրախավորում` ընդդիմության առաջնորդներին, լրագրողներին, հոգևորականներին, կայացած, անկախ մարդկանց...

Ինչպե՞ս են թիրախավորում ու վախեցնում` քանի որ իրենք ահավոր վախենում են նստելուց, դատվելուց, հենց դա էլ կիրառում են բոլորի նկատմամբ. կալանք, դատ ու դատաստան: Նաև ամեն օր ցույց են տալիս, որ ոչ մի կարմիր գիծ ու սահման չունեն` կարող են 18-ամյա հիվանդ տղա կալանավորել, որը համարձակվել է թարս նայել իրենց «առաջնորդին», կարող են կերակրող մայր կալանավորել` մի ապուշ ձայնագրության համար, կարող են բարձրաստիճան հոգևորական կալանավորել մի թմրամոլի բանսարկության համար, կարող են սիրված դասախոս ու գիտնական կալանավորել` անցած գնացած ընտրությունների համար...ու սա արվում է մի նպատակով, որ բոլորն իմանան` ոչ ոք պաշտպանված չէ այս երկրում, իրենք էլ ոչ մի սրբություն չունեն` պետք լինի սեփական հորն ու մորն էլ բերդ կուղարկեն, եթե իրենց ճանապարհին կանգնի...

Բայց պարբերաբար գլուխ գովող Փաշինյանը, թե` «ինձնից լավ հայ ժողովրդին ոչ ոք չի ճանաչում», մի հարցում սխալվել է. մեր ժողովուրդը շատ համբերատար ու համակերպվող է և անգամ ազատության սահմանափակումների հետ կարող է համակերպվել, բայց անարդարության հետ` երբեք: Եթե գոնե այս քրեական գործիքակազմը հավասարապես աշխատեր բոլորի նկատմամբ և մարդիկ տեսնեին, որ Փաշինյանին թարս նայած Դավիթի կողքի կամերում կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացող ՔՊ-ականն է, բարեգործություն անելու համար ձերբակալվող Գոհար Ղումաշյանի կողքին «Իմ քայլի» նախագահ Աննա Հակոբյանն է (կեղծ ամուսնալուծությունը չի նշանակում, թե ՔՊ-ի հետ փոխկապակցված հիմնադրամն իրավունք ունի շարունակել բարեգործությունը), Խաչիկ Գալստյանից բացի տնային կալանք է կրում նաև Արգիշտի Մեխակյանի շտաբի պետը, ապօրինի գույքի գործեր էլ հարուցվում են ոչ միայն Ավետ Ադոնցի ու Իշխան Սաղաթելյանի, այլ նաև ՔՊ-ի բազում պաշտոնյաների նկատմամբ, որոնք կտրուկ հարստացել են վերջին տարիներին...կասեին` օրենքը հավասարապես ու համաչափորեն խիստ է բոլորի նկատմամբ և արդարության ինչ որ չափանիշ, այնուամենայնիվ, գործում է...

Իսկ այս անարդարություններն ու անհավասարությունը մեր ժողովուրդը չի ներելու...իրենք էլ այս ամենը չեն մարսելու...

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների․ Սաղաթելյան Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին Շարունակելու ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան, Գոհարն ազատ է․ Մելոյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am