Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։

«Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։

Յուրի Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի տարածքում առկա հետազոտված և պաշարները հաշվարկված հանքավայրեր են՝ Դրմբոնի /ոսկե-պղնձեհրաքարային/, Մեհմանայի /բազմամետաղային/, Տափասարի /քրոմիտի/ և Զուարի /սնդիկի/, Թոնդրակ գետի /ոսկու/։ Ուղղակի և կողմնակի հանքայնացման նախանշաններով հանքաբեր դաշտեր են՝ Ճանկաթաղ-Վարդաձոր /Կաշենի/, Էլբեկսարի /պղնձա-բազմամետաղային/, Մեծ Բնառաթափի /պղնձա-մոլիբդենային/, Լևի /սնդիկի/ հանքավայրերը, որոնք անհրաժեշտություն ունեին հետախուզական աշխատանքների։

Նա նաև նշում է, թե դրանցից որոնք են արդեն շահագործվել։

«Նշվածներից շահագործվել են Դրմբոնի /սպառված է/, Թոնդրագետի, Ճանկաթաղ-Վարդաձորի /Կաշենի/ հանքավայրերը»։

Մասնագետի խոսքով՝ Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական օգտակար հանածոներով՝ կրաքարով, մարմարով, գրանիտով, գաբրոյով, բազալտով, անդեզիտով, տուֆով, պեմզայով, պեռլիտով, ավազով, կավերով և այլ պաշարներով։

Առանձին անդրադառնալով Քարվաճառի հատվածին՝ Յուրի Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է.

«Քարվաճառի, ավելի կոնկրետ՝ Դադիվանքի վերևի հատվածում կան կարմիր ու արժաթափայլ ապարներ, որոնք սնդիկի պաշարներ են։ Սա չի արդյունահանվել։ Նախ՝ ծախսատար ու աշխատարար պրոցես է, և երկրորդ՝ պաշարներն էլ այնքան էլ շատ չէին։ Ներժայթքումներից ապարներում հայտնաբերվել է նաև շատ մանր ալմասի կտորներ, երևակներ։ Դա Հայաստանի և Արցախի սահմանին էր, որը Սևանի լեռնաշղթայից ձգվում է մինչև Քիրսի տակ՝ ավելի քան 200 կմ երկարությամբ։ Սառը վիճակում այն կարող են արդյունահանել, որը էլի կախված է ներդրումներից։

Այսօր Ադրբեջանի ուշադրությունը հիմնականում քրոմի և ոսկու վրա է, որ չեմ կարող ասել՝ արդյունահանում են, թե ոչ»։

Աշխարհագետի գնահատմամբ՝ ոսկու արդյունահանումը սովորաբար արդյունավետ է, բայց ամեն ինչ կախված է նպատակահարմարությունից ու ֆինանսական հաշվարկից։

Յուրի Առաքելյանի խոսքով՝ ոսկի արդյունահանելու դեպքում միշտ պետք է հասկանալ՝ արդյունահանողը կշահի՞, թե՞ ավելի շատ ռեսուրս կծախսի։ Այս իմաստով, նրա դիտարկմամբ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր քաղաքականությունն ու ֆինանսական հնարավորությունները, կփորձի օգտագործել Արցախի ընդերքի ռեսուրսները։

Այսպիսով, Ալիևի ստորագրած փաստաթուղթն ու «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ զրույցում ներկայացված մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա»։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների․ Սաղաթելյան Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին Շարունակելու ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան, Գոհարն ազատ է․ Մելոյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am