Վենսը զարմացած չէ Օրբանի պարտությունից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հունգարիա և նրա մասնակցությունը Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին չեն փոխել ընտրությունների ելքը։ Հունգարացի առաջնորդի պարտությունը խորհրդանշական հարված է եղել պոպուլիստական ազգայնականությանը, որը բավականին մեծ աջակցություն ունի ամերիկյան քաղաքական էլիտայի որոշ շրջանակներում։ Այս մասին գրում է Politico-ն։

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսը նշել է, որ «հիասթափված է Օրբանի պարտությունից, բայց զարմացած չէ»։ Նրա խոսքով՝ Բուդապեշտ կատարած այցն ու քարոզարշավին մասնակցելը ոչ թե հաղթանակ երաշխավորելու նպատակ է եղել, այլ պարզապես ԱՄՆ-ի «վաղեմի դաշնակցին» սատարելու միջոց։

Վենսն ընդգծել է, որ վարչակազմում գիտակցում էին բոլոր ռիսկերը և չէին ակնկալում, թե Օրբանը հեշտ հաղթանակ կտանի։ Նա նկատել է, որ Հունգարիայի վարչապետը տարիներ շարունակ այն եզակի եվրոպացի առաջնորդներից է եղել, որոնք դիմադրել են Բրյուսելի ճնշումներին և միգրացիոն խիստ քաղաքականություն են վարել։

Ինչպես նշում է Politico-ն, Օրբանի պարտությունը հարված էր MAGA քաղաքական ճամբարին, որի համար հունգարացի առաջնորդը երկար ժամանակ «կառավարման այլընտրանքային մոդելի» օրինակ է եղել։ Նրա վարած քաղաքականությունը՝ հատկապես միգրացիայի նկատմամբ խիստ վերահսկողությունն ու գործադիր իշխանության դերի մեծացումը, հաճախ որպես ուղեցույց է դիտվել ԱՄՆ պահպանողական շրջանակների համար։

Պարբերականը նաև գրում է, որ Թրամփի վարչակազմում և նրա դաշնակիցների շրջանում ընտրությունների արդյունքներին բավականին զուսպ են արձագանքել։ Այդուհանդերձ, մի շարք փորձագետներ Օրբանի պարտությունը որակել են որպես Եվրոպայում և ԱՄՆ-ում աջ պոպուլիստական շարժման գաղափարական թուլացում։ Ի հակադրություն սրա՝ որոշ եվրոպացի առաջնորդներ տեղի ունեցածը դիտարկում են որպես Եվրոմիության և դրա կառույցների դիրքերի ամրապնդում։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video) Ծնողներս մազապուրծ փախել են ջարդից, ո՞նց կարամ ես էդ քայլին դիմեմ․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am