«Ինչքա՜ն վախեցած եք ՀՀԿ-ի ստվերից, տղաներ և աղջիկներ»
Մանե Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքա՜ն վախեցած եք ՀՀԿ-ի ստվերից, տղաներ և աղջիկներ։ Երեկվա «հանրային» կոչվածի եթերում տեղի ունեցած բանավեճից հետո լուրջ կասկածներ ունեմ, որ Վահագն Ալեքսանյանը նույնիսկ քնի մեջ է շարունակում կռիվ տալ Հանրապետականի շողքի հետ։ Կողքից մեկը չկա՞ր, որ էս տղային հուշեր՝ ինչի համար են հավաքվել ընդհանրապես։
Ինչպես շատ դիպուկ նշեց Մամիկոն Ասլանյանը՝ Հ1-ը ՔՊ-ի կլադովկա վերածած իշխանությունները վաղուց արդեն հանրային հարթակը դարձրել են իրենց ներքին վախերի ու բարդույթների հաղթահարման վայր։
Ամենազավեշտալին էն է, որ ՀՀԿ-ն, փաստացի, չի մասնակցելու գալիք ընտրություններին, բայց Վահագնի վախը էնքան խորն ա նստած, որ նույնիսկ չմասնակցող ուժի հետ ա մտովի «պայքարում»»։
