Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոս) Նիկոլ Փաշինյանի կողմից «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը լկտի ու էժանագին սադրանք է որակում ՀՀ վարչապետի խայտառակ որոշումը։ Արման Սարոյանին՝ Եկեղեցուց շպրտված, կարգալույծ արված նախկին Գևորգ եպիսկոպոսին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ներկայացուցիչ» պետական հանձնաժողովում խցկելը պետական մակարդակի ցինիկ կեղծարարություն է և բացահայտ ապտակ ազգային արժանապատվությանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր գրպանային կառույցը կամ նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, որ ում ուզեք, երբ ուզեք՝ դարձնեք նրա «ներկայացուցիչը»։ Հայոց Եկեղեցու անունից խոսելու, հանդես գալու իրավունք տալիս է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ արկածախնդիր չինովնիկ կամ վարչապետ իրավունք չունի իր հիվանդագին հայեցողությամբ «նշանակումներ» անել և պետական ակտերով պաշտոնականացնել իր իսկ հորինած զառանցանքները։

Սա ցինիզմի գագաթնակետն է։ Երբ պետական ապարատը փորձում է իր կամքը պարտադրել Եկեղեցուն, նա անցնում է բանականության բոլոր կարմիր գծերը։ Իսկ կարգալույծ եղած, Եկեղեցու և Աստծո կողմից մերժված անձին որպես Եկեղեցու դեմք ներկայացնելը ուղիղ թուք է՝ ուղղված միլիոնավոր հայ հավատացյալների երեսին։

Մենք պահանջում ենք անհապաղ աղբանոց նետել վարչապետի այն կեղծ որոշումը, որով կարգալույծ Արման Սարոյանը հռչակվել է Եկեղեցու ներկայացուցիչ, ինչպես նաև հրապարակավ և պաշտոնապես հերքել պետական ակտով շրջանառության մեջ դրված այս հիմարությունը:

Այս գործողությունները ձեզ համար անհետևանք չեն մնալու։ Դուք վտանգավոր խաղ եք սկսել՝ փորձելով վերջնականապես քանդել պետություն-Եկեղեցի հարաբերությունները և ազգային հոգևոր հաստատությունը շահարկել ձեր զառանցական նպատակների համար։ Նման վարքագծի ազգային, բարոյական և իրավական պատասխանատվությունը լինելու է ծանր ու անխուսափելի։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարում է՝ մենք հետևողականորեն և անխնա պայքարելու ենք Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ապօրինի և լկտի դրսևորման դեմ»:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց իմ մեղադրանքը մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, կեղծ է ու շինծու. Արշակ Սրբազան Ինձ ճանաչում են որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, դիմելուց հաշվի առեք. Սրբազանը՝ դատավորին «Հանցագործ թշնամի՛, դու դատվելու ես, ու․․․»․ Էլեանորա Մանանդյան (video) «Թողե՛ք աշխատենք»․․․ Գնունու շուկայի աշխատակիցներն ահազանգում են (video) Պարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ Մոսկվան հույսը դնում է Հունգարիայի նոր վարչապետի ղեկավարության պրագմատիկ կուրսի վրա․ Պեսկով Ու՞մ են բանի տեղ դնում, որ մի հատ էլ գան խոսեն․․․ իրավիճակը՝ Գնունու շուկայում (video) Թրամփը հեռացրել է ԱԲ-ով ստեղծված պատկերը՝ «Քրիստոսի կերպարի» համար քննադատության ենթարկվելուց հետո․ The Guardian Փախածը Նիկոլ Փաշինյանն է․․․ մեզ մենակ էին թողել․ ակցիա՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց (video) Ինչպես ՔՊ-ականները հաղթահարեցին աղքատությունը իրենց գլխներում և ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ․ Մեսրոպ Մանուկյան (video) Աղինի մոտ 6 կյանք խլած վթարից տուժած կնոջ գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին Հաջորդը Թուրքիան է, Էրդողանն արդեն եզրակացություն է արել․ Արամ Սարգսյան (video) Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են Զննվել է 81 փաստաթուղթ․ ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել․ նախկին դատավոր (video) Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը. փաստաբան Սրանք չեն հասկանում, որ հարցը, որքան էլ ցավոտ, կոշտ և ինչ-որ առումով սադրիչ լինի, նրանք պետք է նայեն տեսախցիկին ու պատասխանեն․ կապ չունի՝ թեկուզ անիմաստ բաներ ասեն, ոչ թե տարբեր էպիտետներ հնչեցնեն. Արմեն Հովասափյան Արաղչին իր օմանցի պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ վերջին զարգացումները «Ինչքա՜ն վախեցած եք ՀՀԿ-ի ստվերից, տղաներ և աղջիկներ» Սպիտակ տունը մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու Իրանի առաջարկը Զելենսկին ժամանել է Բեռլին Մերցի հետ հանդիպման համար ԿԳՄՍ նախարա՛ր, Դավիթ Մինասյանի հարցով ինչ եք արել․․․ պետք է պատասխան տաք․ Լիլիթ Գալստյան (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է.հայտարարություն Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am