Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում տարածաշրջանի համար հնարավոր վնասի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Պարսից ծոցի տարածաշրջանը լուրջ վնասի կբախվեր։ Ամեն դեպքում, (Բուշերի գնդակոծություններն) այն թեմաներից մեկն են, որոնք Իրանը սկսել է բարձրացնել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԱԷՄԳ-ում», – ասել է Մոհաջերանին գործակալությանը։
Ապրիլի 4-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաղորդել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծությունների տակ, որի հետևանքով զոհվել է աշխատակիցներից մեկը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ատոմակայանի գնդակոծությունները։
«Ռոսատոմ»-ն ատոմակայանից տարհանել է իր աշխատակիցներին։
