Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մեծ թափ են ստանում ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունը իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից (ինչը «սովորական» ու, որքան էլ տարօրինակ չհնչի, շատ բնական է), այլև «խայթոցների» փոխանակումը հենց ընդդիմադիրների միջև:

Ստեղծված իրավիճակում, երբ երկիրն աղետի տարած փաշինյանական իշխանությունը վարկանիշային առումով ընկած վիճակում է, ցավալի է դիտարկել ընդդիմադիր ուժերին մասնատման տանող լրացուցիչ դրսևորումները: Կրկնենք, շատ հասկանալի է, որ փաշինյանական քարոզչության կամ ՔՊ-ի սատելիտների կողմից հետևողականորեն սլաքներ են ուղղվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ: Բայց բացարձակապես անընկալելի է, երբ նման ազդակներ դրսևորվում են ընդդիմադիր ընկալվող սեգմենտից: Ակնհայտ է, որ այդ վերջին դրսևորումները անհրաժեշտ է արագորեն մարել, թույլ չտալ, որ դրանք ծավալվեն ու «քար գցեն» իշխանափոխության առումով մի ամբողջ ժողովրդի ունեցած հնարավորության վրա:

Առնվազն ընթացիկ քաղաքական իրավիճակում կարելի է հստակ արձանագրել, որ կա երեք հիմնական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ, որոնք այս պահի դրությամբ ունեն հստակ հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար: Հետևաբար, ցանկացած քար՝ նետված նրանց ուղղությամբ, նշանակում է ճանապարհին փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:

Իրենց հերթին՝ այդ ուժերն ու նրանց առանցքային ներկայացուցիչները պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան, որ հանրության ճնշող մեծամասնությունն իրենցից ակնկալում է մեկ գլխավոր բան. հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն: Դա է հանրային գլխավոր պահանջն ու ակնկալիքը, անկախ այն բանից, թե նշված երեքից յուրաքանչյուրը «մրցանակային» որ տեղում կլինի ձայների հաշվարկից հետո: Փաշինյանի իշխանությունից հոգնած, զզված, նրա ու ՔՊ-ի բերած աղետներից, կորուստներից ու ավերներից ձերբազատվել կամեցող շուրջ 70-75 տոկոս մեծամասնության համար էական չէ, թե հատկապես որ մի ընդդիմադիր ուժն ավելի շատ ձայն կստանա:

Ավելին, կարծում ենք, որ թե՛ քաղաքական դաշտին, թե՛ հանրության և ընտրողների ճնշող մեծամասնությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի այն, որ թե՛ նշյալ երեք հիմնական ուժերը, թե՛ ընտրությանը մասնակցող մյուս բոլոր իրապես ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ: Ընդ որում, երկարաշունչ տեքստերի, ճոխ արտահայտությունների կարիք չկա: Ընդամենը 2-3 կետ, պայման, կանոն: Նախ՝ որ բոլոր ստորագրող կողմերի նպատակն այս իշխանություններին հեռացնելն է, և որ ստորագրող ուժերց ոչ մեկը ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի: Երկրորդ՝ պարտավորվածություն այն մասին, որ մեկը մյուսի դեմ չի պայքարելու, միմյանց դեմ հակաքարոզչություն չեն անելու, ամեն մեկն իրեն է ներկայացնելու և իշխանությունների հեռացման իր տեսլականը: Վերջապես՝ որ բոլորը պարտավորվում են տեր կանգնել ժողովրդի քվեին (թե՛ ընտրությունների վերահսկման առումով, թե՛ հետընտրական գործընթացների) և միասին ձևավորել նոր, ազգային իշխանություն:

Սա պետք է լինի հիմնական այդքան չարչրկվող «միասնականության» հենքը: Մնացածը խոսակցական թեփ է, եթե կուզեք՝ «լոլոներ»: Իսկ համատեղ հայտարարությունը կամ հռչակագիրը կլինի կարևոր քաղաքական ակտ ու շատ լավ ուղերձ հանրությանը՝ միաժամանակ արտահայտելով պայքարի մեջ մտած ընդդիմադիրների վճռականությունը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի աղետաբեր իշխանավարման մղձավանջին վերջ տալու հարցում:

Մենք անծանոթ չենք հայրենի քաղաքական դաշտի դերակատարներին: Բայց եթե չիմանայինք էլ, որ նրանց միջև, այսպես ասենք՝ տարաձայնություններ կան, ապա վերջին շրջանը բավարար էր դրա մասին պատկերացում կազմելու համար: Բայց այս պահին շատ կարևոր է այդ հին ու նոր նեղսրտումները, տարաձայնությունները կամ դժգոհությունները մի կողմ դնել, դա հետո էլ կարելի է քննարկել ու ինքնակարգավորել: Միջանձնային, միջկուսակցական հարաբերությունները, «նեղացածությունը», «խռովածությունը» շատ փոքր, շատ չնչին հարցեր են՝ համեմատած այն բանի հետ, ինչի համար «հավաքվել» ենք:

Երկրի, ժողովրդի, սերունդների ճակատագրի հարցն է դրված: Հայաստանի՝ հայկական լինելու, ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցն է դրված: Հարկավոր է կենտրոնանալ գլխավոր այդ հարցերի վրա և թույլ չտալ, որ նեղ՝ վերը նշված փոքր հանգամանքները ոտք գցեն ու խանգարեն հասնել հիմնական խնդրի լուծմանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Տառասխալներով, սխալ հրամաններով էլ կառավարում են Զննվել է 81 փաստաթուղթ․ ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել․ նախկին դատավոր (video) Դիմում-միջնորդություն՝ դատավոր Դոլմազյանին Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը. փաստաբան Սրանք չեն հասկանում, որ հարցը, որքան էլ ցավոտ, կոշտ և ինչ-որ առումով սադրիչ լինի, նրանք պետք է նայեն տեսախցիկին ու պատասխանեն․ կապ չունի՝ թեկուզ անիմաստ բաներ ասեն, ոչ թե տարբեր էպիտետներ հնչեցնեն. Արմեն Հովասափյան Արաղչին իր օմանցի պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների շուրջ վերջին զարգացումները «Ինչքա՜ն վախեցած եք ՀՀԿ-ի ստվերից, տղաներ և աղջիկներ» Սպիտակ տունը մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու Իրանի առաջարկը Զելենսկին ժամանել է Բեռլին Մերցի հետ հանդիպման համար ԿԳՄՍ նախարա՛ր, Դավիթ Մինասյանի հարցով ինչ եք արել․․․ պետք է պատասխան տաք․ Լիլիթ Գալստյան (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է.հայտարարություն Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա ՇՏԱՊ․ Ինչ պետք է առաջիկայում անի Սամվել Կարապետյանը․․․ փաստաբանները մանրամասներ հայտնեցին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լարված իրավիճակ Գնունի շուկայում (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով․ Financial Times Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum (MEF) Տիգրան Ավինյա՛ն, Նիկոլի արածների պատասխանը ժողովրդին, գիտես չէ՞, դու ես տալու․ Արամ Սարգսյան (video) Ինչպես է Սամվել Կարապետյանը ձայնագրել ուղերձը․ նրա դուստրը կադրեր է հրապարակել (video) «Նիկոլի դրածո Աննա Վարդապետյա՛ն, էս հարցին լուծում տուր, թե չէ․․․»․ Նարե Սոսե (video) Հաշվեհարդար է լինելու, էդ սրիկային պատասխանատվության ենթարկեք, թե չէ․․․ ակցիա դատախազության մոտ (video) Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Ալեն Սիմոնյանը վիրավորեց լրագրողներին ու դադարեցրեց ճեպազրույցը. «Ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ» (video) «Արդյոք այն, ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…». Լուսինե Մարտիրոսյան Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am