Գրիգոր Հակոբյանը հայտնաբերվել է
Մարտի 26-ից որպես անհետ կորած որոնվում էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ 43-ամյա Գրիգոր Հակոբյանը։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նրան հայտնաբերել են Մայիսյան գյուղում։
