Յոլյանի և Հովսեփյանի նշանակումը վարձատրություն չէ
«Թե պարոն Յոլյանը, թե պարոն Հովսեփյանը նախկինում էլ եղել են թե Հանրապետական կուսակցության, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների առանցքային դեմքեր», -այսօր Հանրապետական կուսակցության գրասենյակում Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` չհամաձայնելով լրագրողի դիտարկմանը, թե Յոլյանին նախարար, իսկ Հովսեփյանին ՊԵԿ ղեկավար նշանակելը վարձատրություն էր «Այո»-ի շտաբում նրանց կատարած գործի համար: Շարմազանովի խոսքով, Հովսեփյանի ու Յոլյանի նշանակումը վարձատրություն չէ և կապված է նրանց «պրոֆեսիոնալ գործառույթների հետ»: Շարմազանովը վստահ է, որ Հովսեփյանի «սկզբունքայնությունը հնարավորություն կտա շատ օպերատիվ լուծել խնդիրները, որոնք ծառացած են այդ ոլորտի առջև»:
