Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

դիտվել է 751 անգամ
Լրահոս
Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am