Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ. Ժաննա Ալեքսանյան
18-ամյա Դավիթ Մինասյանին նորից տեղափոխեցին բանտ։ Ծաղրում են հիվանդ պատանուն, որի հիվանդություններին գումարվել էր նաև Նիկոլի ախրանիկի հարվածը՝ ուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա ելքով։ Ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Ինչպես որ իր զորքով մտել էր եկեղեցի դիվադադար անելու պատարագի մասնակիցներին, այնպես էլ հիմա շարունակում է դիվադադար անել Դավիթին, նրա հարազատներին, մեզ ու դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում։ Դավիթին, նրա հարազատներին ուժ և ամրություն եմ ցանկանում։ Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ։ Լուցկու տուփի չափ ֆյուրեր»,- ընդգծել է նա։
