Նիկոլ Փաշինյանը՝ «ոչ այնքան պատեհ» մեկնաբանությունների շուրջ

Քանի որ համացանցում հայտնվել եմ մի շարք ոչ այնքան պատեհ մեկնաբանություններ, հարկ եմ համարում տեղեկացնել․ Հունվարի 4-ից գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ «Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած տղաների, նաև Հովհաննես Հարությունյանի հարցով։ Դա արտահայտվել է՝ Քրեակատարողական հիմնարկներ կատարած մի քանի այցելություններով, քրեկատարողական հիմնարկների ներկայացուցիչների, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներով։ Չեմ կարող շատ մանրամասնել, բայց ուզում եմ արձանագրել հետևյալը։ - Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է մենախցում, այն մասնաբաժնում, որտեղ պահվում են բացառապես «Սասնա ծռեր» խմբի անդամներ։ Սա, կարծում եմ, լիովին համապատասխանում է Բիլյանի հացադուլի բովանդակային պահանջին։ Նաև սա է պատճառը, որ նա դադարեցրել է հացադուլը։ - Հույս ունեմ՝ Սմբատ Բարսեղյանի հարցը կլուծվի մոտավորապես նույն ձևով։ - Արայիկ Խանդոյանը հացադուլը դադարեցրել էր հունվարի 8-ին և տեղափոխման հետ կապված պահանջներ չունի։ Ծանոթացել եմ խցում նրա պահման պայմաններին և համոզվել դրանում։ - Հովհաննես Հարությունյանի պաշտպանը ահազանգել էր երկու հիմնական խնդրի մասին ա) որ նրան հոգեմետ դեղեր են տալիս՝ առանց անհրաժեշտության եւ բ) նրա ոտքի բուժումը ճիշտ չի ընթանում։ Հոգեմետ դեղերի կապակցությամբ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ պայմանավորվել ենք հետեւյալը․ Հարությունյանի հարազատները կարող են նրա մոտ տանել իրենց համար վստահելի հոգեբույժի եւ դրանից հետո Հարությունյանը կարող է ընդունել բացառապես նրա նշանակած դեղերը։ Կամ՝ եթե բժիշկը հանի դեղերը, ոչ մի դեղ նրան չի տրվի։ Հարությունյանի ոտքի բուժման ընթացքի հետ կապված խոսակցություն եմ ունեցել Առողջապահության նախարարի, փոխնախարարի հետ։ Նրանք աշխատանքային կարգով ինձ ծանոթացրել են փաստաթղթերի հետ, որտեղ հեղինակավոր մասնագետները իրենց ստորագրությամբ հաստատել են, որ Հարությունյանը ունի վերականգնողական բուժման կարիք, ինչը, ըստ փաստաթղթերի ստացել է։ Հետագայում, ըստ մասնագետների, նրան ցուցված են վարժություններ։ Ու քանի որ Հարությունյանի ծնկի այն ռենտգեն լուսանկարը, որ հրապարակել է նրա պաշտպանը, արվել է վերը նշված բժշկական կոնսիլիումից, այսինքն՝ վերը նշված եզրակացությունից առաջ, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ պայմանավորվել ենք, որ Հարությունյանի ծունկը առաջիկայում նորից ռենտգեն կարվի՝ վիճակի վերաբերյալ եզրակացության գալու համար։ Եթե ռենտգենը կպարզի, որ կա հավելյալ բժշկական միջամտության կարիք, կարծում եմ կկարողանանք դա լիարժեք ապահովել։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am