Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ
Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։
Դավիթ Արծրունու Սարոյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում։
Աշխատանքային գործունեություն
2022-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
VI-X.2020թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
IV-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ,
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,
2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ժառայության վարչության շարային և ռազմականացված ստորաբաժանումների բաժնի տեսուչ,
2010-2011թթ. – ՀՀ ոստիկանության ՊՊՎ ծառայության բաժնի տեսուչ։
Կրթություն
2010 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա՝ 2024 թվականից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է:
