Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ
Իլոն Մասկը հայտարարել է, թե Ջորջ Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում։ Այս կերպ նա իր X էջում արձագանքել է ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակին։
Մասկի մեկնաբանության առիթ է դարձել ֆինանսիստի որդու՝ Ալեքս Սորոսի հրապարակումը, որում վերջինս գրել էր, թե «հունգար ժողովուրդը հետ վերադարձրեց իր երկիրը»։ Հիշեցնենք, որ «Տիսա»-ն երկրի միապալատ խորհրդարանի 199 տեղերից ստացել է 138-ը։
