Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի
Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնամանքը ծնում է թշնամանք: Այս մասին X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ընթացող ինտենսիվ բանակցություններում Իրանը բարեխղճորեն ներգրավվել է ԱՄՆ-ի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար:
Սակայն, երբ «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից» ընդամենը մի քայլ էինք հեռու, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման:
Զրո քաղված դասեր: Բարի կամքը ծնում է բարի կամք: Թշնամանքը ծնում է թշնամանք»,- գրել է Արաղչին:
