Երեք կետ մնացել է չլուծված
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։
Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝
1. Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները, և որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները,
2. Իրանի միջուկային ծրագրին, որը ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կգ հարստացված ուրանը,
3. Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելացիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։
