Ավտովթար Երևանում. «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին. տեսանյութ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի և 35-ամյա Արմեն Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Դանելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում և սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am