Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան
Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը:
Հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
