Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները Իսլամաբադում կմեկնարկեն 15:00-ից հետո, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրանից առաջ կկայանա իրանական պատվիրակության հանդիպումը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, իրանական պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ հնարավոր արդյունքի բացակայությանը։
